Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կիևի Hilton
հյուրանոցում գտել են ԱՄՆ դեսպանատան կցորդի մարմինը, հայտնում են ուկրաինական
լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
«Երեկ ժամը 11:00-ի սահմաններում հյուրանոցի համարում հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի դին։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը Ուկրաինա է ժամանել հունիսի 15-ին։ Բժշկական տվյալների համաձայն,
որը տրամադրել է ԱՄՆ դեսպանատունը, տղամարդը տառապել է խոլեստերինի բարձր մակարդակով»,- ասել է աղբյուրը։